Новости
27/12/2017
Դոմենիկո Սպինելլիին կշնորհվի ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

  Սույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում ընդունեց Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Դոմենիկո Սպինելլիին ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել: Պրոֆեսոր Դոմենիկո Սպինելլին այս կոչման արժանացավ օրգանական քիմիայի և դեղագործության ասպարեզում ունեցած մեծ ձեռքբերումների, ինչպես նաև հայ գիտնականների հետ սերտ համագործակցության համար:

20171227_body.jpg
   Դոմենիկո Սպինելլին աշխատում է Բոլոնիայի համալսարանում: Նրա գիտական գործունեությունը վերաբերում է հինգ անդամանի համակցված հետերոցիկլիկ միացությունների (թիոֆեններ, 1,2,4-օսքադիազոլներ, իզոօքսազոլներ, իմիդազոլներ, թիազոլներ) ռեակցիոնունակության և հատկությունների ուսումնասիրությանը:
   Դոմենիկո Սպինելլին համագործակցում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ համակցված պիրիդինների սինթեզի և հատկությունների ուսումնասիրության բնագավառում: Նա աջակցում է ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությանը երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Հայ գիտնականների հետ համատեղ տպագրել է 19 գիտական աշխատանք:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.12.2017թ.



Сайт последний раз обновлялся:  13:08, 26/10/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск