| ||||||||
«Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» (ERNA) նախագծի շրջանակում 2026 թ. սեպտեմբերի 25-26-ը Երևանում, Գյումրիում և Վանաձորում կիրականացվեն ինտերակտիվ ցուցահանդեսներ՝ գործնական փորձերով, աշխատարաններով, գիտական շոուներով, քննարկումներով ու բազմաթիվ այլ հետաքրքիր միջոցառումներով: Այս ցուցահանդեսները կհամախմբեն հետազոտողներին և քաղաքացիներին: Նախագիծը հանդիսանում է «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության մի մասը, որը գիտության հանրայնացման ամենամեծ նախագիծն է Եվրոպայում: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի միջոցով։
ERNA-ն հրավիրում է բոլորին բացահայտելու, թե ինչպես է գիտությունը ձևավորում մեր առօրյա կյանքը և վաղվա օրվա լուծումների ոգեշնչում։ ERNA-Ն ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ Է՝ և՛ փոքրիկների, և՛ դպրոցականների, և՛ ուսանողների, և՛ նրանց ընտանիքների: 25 սեպտեմբերի - ժ.17:00-23:00 Մուտքն ազատ է բոլորի համար: Ծրագիրն՝ այստեղ: Ավելին՝ www.erna.am |