Նորություններ
08/09/2026
Արևելագիտության ինստիտուտում կանցկացվի «Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)» միջազգային գիտական ցանցի 2-րդ համաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, Արևելագիտության ինստիտուտում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24գ, 1-ին հարկ) տեղի կունենա «Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)» միջազգային գիտական ցանցի 2-րդ համաժողովը։

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և արտերկրի ավելի քան 50 հետազոտող և գիտնական։ Համաժողովը հնարավորություն կընձեռի մասնակիցներին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունները, քննարկելու նոր մոտեցումներ և զարգացնելու միջազգային գիտական համագործակցությունը։

ESIND-ը Եվրոպական միության European Cooperation in Science and Technology (COST) ծրագրի շրջանակում գործող միջազգային գիտական ցանց է, որը միավորում է տարբեր երկրների գիտնականների և հետազոտողների՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև պատմական, մշակութային և գիտական փոխառնչությունների բազմակողմանի ուսումնասիրման նպատակով։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
08․09․2026թ․