Նորություններ
12/06/2026
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Երիտասարդ գիտական խմբերի ձևավորման և հետազոտական գործունեության խթանման մրցույթ»

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը հայտարարում է «Երիտասարդ գիտական խմբերի ձևավորման և հետազոտական գործունեության խթանման մրցույթ»։

Մրցույթի նպատակներն են երիտասարդ գիտնականներից բաղկացած նոր գիտական խմբերի ձևավորումը, երիտասարդ գիտնականների շրջանում գիտական ծրագրերի իրականացման և ղեկավարման հմտությունների զարգացումը, գիտահետազոտական ծրագրերում երիտասարդների ներգրավվածության ավելացումը, մասնագիտական որակավորման բարձրացումը։ 


Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթի շրջանակում նախագծի առավելագույն ֆինանսավորման չափը 2 անձից բաղկացած խմբի դեպքում կազմում է 3.5 միլիոն դրամ, իսկ 3 անձից բաղկացած խմբի դեպքում՝ 5 միլիոն դրամ։ Խմբերում կարող են ընդգրկվել տարբեր մասնագիտությունների ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ և այլ հաստիքներ զբաղեցնող երիտասարդներ։ Խմբի անդամները և ղեկավարը նախագծի իրականացման ընթացքում պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ ռեզիդենտներ, ինչպես նաև նախագծի իրականացման ընթացքում բնակվեն Հայաստանի Հանրապետությունում։

Մրցույթի շրջանակներում առաջնահերթություն է տրվելու գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների գերակա ուղղություններին առնչվող նախագծերին։

Նախագծի իրականացման տևողությունը 12 ամիս է։ 

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 10-ն է։ Մրցույթի մանրամասները՝ այստեղ, մասնակցության հայտը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
12.06.2026թ․