Новости
13/11/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային գիտաժողովը

   Նոյեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային գիտաժողովը` նվիրված հնագույն քաղաքակրթությունների օրրանի` Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը, որի մասն է կազմում Հայաստանը: Գիտաժողովի նպատակն է մեկտեղել աստղագետների, պատմաբանների, հնագետների, գրականագետների, լեզվաբանների, հումանիտար ոլորտի այլ մասնագետների և համատեղ քննարկումների միջոցով մշակել միջճյուղային գիտությունների, մասնավորապես պատմաաստղագիտության և մշակութային աստղագիտության հիմնահարցերը և հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցության համար:
   Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ աշխարհի 19 երկրներից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Իրանից,  Չինաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Հորդանանից, Վրաստանից, Թուրքիայից, Էկվադորից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ճապոնիայից,   Ռումինիայից, Նեպալից, Չեխիայից, Հայաստանից:
Գիտաժողովի զեկուցումները նվիրված են հետևյալ թեմաներին` Աստղագիտական ժառանգությունը ապագայի համար, Աստղագիտական ժառանգությունը գիտության համար, Աստղագիտական ժառանգությունը գրականության և մշակույթի մեջ, Աստղագիտական ժառանգությունը «Լեզվի» մեջ:

20171113_1_body.jpg
   Գիտաժողովի բացման արարաողությանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Միջազգային աստղագիտական միության գլխավոր քարտուղար Պիերո Բենվենուտին,  Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին, Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, պատվավոր հյուրեր:
   Միջոցառման ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվեց Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի «Տիգրան Մեծ» շքանշանով` Հայաստանի գիտական արժեքների պահպանման ու գիտության զարգացմանը մեծապես նպաստելու համար:

20171113_2_body.jpg 
   Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվեցին նաև` ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը` Հայաստանի աստղագիտական արժեքների պահպանմանը, ժամանակակից աստղագիտության զարգացմանը և այլ գիտությունների և մշակույթի հետ աստղագիտության համագործակցությանը մեծապես նպաստելու համար,  Աշխարհի Հայ Նկարիչների Միության համանախագահ Անահիտ Մխիթարյանը`  Հայոց պատմությունը մշակույթի միջոցով հանրայնացնելու, պատմական գիտահանրամատչելի պատկերագրքեր հրատարակելու և փորձությունների միջով դեպի աստղեր ցուցահանդեսի կազմակերպման համար: Հայ քրիստոնեական և ժողովրդական արժեքների պահպանման և կերպարվեստի միջոցով տարածման համար Աշխարհի Հայ Նկարիչների Միության համանախագահ Ղազար Միրզոյանը պարգևատրվեց Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի «Վարդան Մամիկոնյան» մեդալով:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև նոյեմբերի 17-ը:
   Գիտաժողովը կազմակերպել են` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը և Միջազգային աստղագիտական միության Հարավ-արևմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը: 

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   13.11.2017թ.



Сайт последний раз обновлялся:  13:08, 26/10/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск