| ||||||||
2026–2027 թվականներին Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն «Եվրոպական հետազոտողների գիշեր» և «Հետազոտողները դպրոցներում» լայնածավալ գիտահանրամատչելի միջոցառումները։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած «ERNA – European Researchers’ Night in Armenia» նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «MSCA & Citizens 2025» մրցույթում։
«MSCA & Citizens 2025» մրցույթն իրականացվում է MSCA (Marie Skłodowska-Curie Actions)՝ Եվրոպական միության Horizon Europe ծրագրի շրջանակում։ Մրցույթին ներկայացված 241 հայտերից ընտրվել են 49 նախագծեր՝ 40 երկրներից, իսկ ծրագրերի իրականացման համար Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է 16.3 միլիոն եվրո ֆինանսավորում։ ՀՀ ԳԱԱ ERNA նախագիծն իրականացվելու է 2026–2027 թվականներին։ Կանցկացվեն երկու հիմնական ծրագրային միջոցառումներ՝
Միջոցառումների ընթացքում գիտնականները, երիտասարդ հետազոտողները և ուսանողները կշփվեն քաղաքացիների, դպրոցականների և երիտասարդների հետ՝ ներկայացնելով գիտության աշխարհը կենդանի փորձերի, ցուցադրությունների, հանրային դասախոսությունների և ինտերակտիվ ծրագրերի միջոցով։ Որդեգրելով «Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության․ դիմակայելով մարտահրավերներին՝ կերտենք ապագան» կարգախոսը, ERNA նախագիծը նպատակ ունի՝
Նախաձեռնությունը լիովին համահունչ է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքով Գիտությունների ազգային ակադեմիային վերապահված գործառույթներին, որոնց թվում են՝
ERNA նախագծի իրականացմամբ ՀՀ ԳԱԱ-ն ոչ միայն ներկայացնում է հայաստանյան գիտական համայնքը եվրոպական հարթակում, այլ նաև կյանքի է կոչում գիտության հանրայնացման այն առաքելությունը, որն օրենքով վերապահված է Ակադեմիային։ «Եվրոպական հետազոտողների գիշեր» նախաձեռնությունն ամեն տարի անցկացվում է Եվրոպայի հարյուրավոր քաղաքներում՝ ներգրավելով միլիոնավոր այցելուների։ 2026 և 2027 թվականներին այս գիտական տոնն առաջին անգամ կանցկացվի նաև Հայաստանում՝ ստեղծելով նոր հարթակ գիտության, կրթության և հասարակության միջև ակտիվ համագործակցության համար։
Այս հաղթանակը կարևոր քայլ է դեպի այն ապագան, որտեղ գիտությունը հասանելի է հասարակությանը, իսկ երիտասարդ սերունդը գիտությունը դիտում է որպես իր զարգացման և կարիերայի ճանապարհ։ Նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ |