| ||||||||
Սույն թվականի մարտի 10-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում (Մարշալ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ) տեղի կունենա «READ JAPAN PROJECT» ծրագրի շրջանակում ինստիտուտին տրամադրված գրքերի շնորհանդեսը։
Ծրագրի շրջանակում ինստիտուտի գրադարանային ֆոնդը համալրվել է Ճապոնիային վերաբերող 137 մասնագիտական գրքով՝ նվիրված երկրի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին և հասարակությանը։ Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի «Tokyo Foundation for Policy Research» կազմակերպության կողմից՝ «The Nippon Foundation»-ի աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա են լինելու Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտական, ՀՀ ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի վարիչ Արամ Քարամյանը, գիտական և դիվանագիտական ոլորտի ներկայացուցիչներ։ |