| ||||||||
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Գրադարանին հոբելյանի առթիվ կշնորհավորեն գիտության, կրթության և մշակութի ոլորտների ներկայացուցիչներ։
Միջոցառման շրջանակում կներկայացվեն գրադարանի պատմությունը ներկայացնող տեսանյութեր, կցուցադրվեն տպագիր ժառանգության բացառիկ նմուշներ։ Գրադարանի աշխատակիցներին կհանձնվեն պատվոգրեր։ Գրադարանի գործունեությունը բազմաբովանդակ է՝ գրադարանագիտություն, մատենագիտություն, գրքի պատմություն, հանրապետական և արտասահմանյան գրադարանների, զանազան հիմնարկների ու տեղեկատվական կենտրոնների հետ համագործակցություն, գրադարանային մոդուլների նախագծում և ներդրում, գիտատեղեկատվական ոլորտի կադրերի պատրաuտում։ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանն անգնահատելի ներդրում ունի Հայաստանում և Հայաստանից դուրս հայ տպագիր ժառանգության պահպանման, hայաստանյան գիտության զարգացման, հանրահռչակման և գիտելիքի տարածման գործում։ |