Նորություններ
16/12/2025
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը նշում է 90-ամյա հոբելյանը

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Գրադարանին հոբելյանի առթիվ կշնորհավորեն գիտության, կրթության և մշակութի ոլորտների ներկայացուցիչներ։

Միջոցառման շրջանակում կներկայացվեն գրադարանի պատմությունը ներկայացնող տեսանյութեր, կցուցադրվեն տպագիր ժառանգության բացառիկ նմուշներ։ Գրադարանի աշխատակիցներին  կհանձնվեն պատվոգրեր։

Գրադարանի գործունեությունը բազմաբովանդակ է՝ գրադարանագիտություն, մատենագիտություն, գրքի պատմություն, հանրապետական և արտասահմանյան գրադարանների, զանազան հիմնարկների ու տեղեկատվական կենտրոնների հետ համագործակցություն,  գրադարանային մոդուլների նախագծում և ներդրում, գիտատեղեկատվական ոլորտի կադրերի պատրաuտում։

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանն անգնահատելի ներդրում ունի Հայաստանում և Հայաստանից դուրս հայ տպագիր ժառանգության պահպանման, hայաստանյան գիտության զարգացման, հանրահռչակման և գիտելիքի տարածման գործում։  

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
16․12․2025թ․