Новости
15/12/2025
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին Սևանա լճի ջրային ռեսուրսների կառավարման հարցերը

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ նվիրված Սևանա լճից ջրբացթողումների, ջրակորուստների, ջրային ռեսուրսների կառավարման հարցերին։ 

Հատուկ ուշադրություն դարձվեց ջրակորուստների խնդրին, որոնց տատանումները միջինում կազմել են ջրբացթողումների 30-45 տոկոսը, իսկ առանձին տեղամասերում հասել են մինչև 70 տոկոսի։ 

«Այս օրակարգը՝ Սևանա լճի ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, քննարկվել են է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացված հատուկ հանդիպման ժամանակ։ Հանդիպման արդյունքների քննարկման համար Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել էր ընդլայնված նիստ, որին բացի հանձնաժողովի անդամներից մասնակցում էին մասնագետներ ՀՀ էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարություններից», - ասաց հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։

Քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կգնահատի Սևանա լճից ջրակորուստների հիմնական պատճառները և կառաջարկի լուծման ուղիներ։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
15․12․2025թ․