Նորություններ
19/11/2025
Տեղեկատվական հանդիպում՝ «Աշակերտական գիտատեխնիկական ընկերության դերը սովորողների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրությունների դաստիարակման գործընթացում» թեմայով

Սույն թվականի նոյեմբերի 20-21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչությունը և «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը կազմակերպում են տեղեկատվական առցանց հանդիպում-քննարկում՝ «Աշակերտական գիտատեխնիկական ընկերության դերը սովորողների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրությունների դաստիարակման գործընթացում» թեմայով։

Հանդիպման նպատակն է նպաստել դպրոցներում խորհրդակցական մարմինների փոխհամագործակցության արդյունավետությանը, հաստատության մասնակցային կառավարման զարգացմանը՝ միաժամանակ խթանելով սովորողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը գիտահետազոտական և նախագծային աշխատանքների կազմակերպման գործընթացում։

Քննարկմանը կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված բոլոր մասնագետները՝ դասախոսներ, ուսանողներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, մանկավարժներ, ինչպես նաև սովորողներ։

Քննարկմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ, իսկ միանալու համար՝ այստեղ։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել +374-98-204608 հեռախոսահամարով։

Լիահույս ենք՝ Ձեր մասնակցությունը կնպաստի քննարկման արդյունավետությանը և կդառնա համագործակցության նոր հնարավորությունների սկիզբ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
19․11․2025թ․