| ||||||||
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Արամ Պապոյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծեցին ակադեմիական փոխանակումների և միջազգային կապերի ամրապնդման կարևորությունը գիտական ներուժի խթանման նպատակով։ Արամ Պապոյանը ներկայացրեց ԳԱԱ համակարգի ինստիտուտների և կենտրոնների կարևորագույն գիտական արդյունքները և ԳԱԱ ներկայությունը միջազգային ակադեմիական կառույցներում։ Երկխոսությունը երկու կառույցների միջև կշարունակվի։ Հանդիպմանը նաև մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության պետ Սոֆի Աճեմյանը և Նիդերլանդների Թագավորության դեսպանության Ներքին քաղաքականության և տնտեսական հարցերի պատասխանատու Արմեն Սարգսյանը։ |