Նորություններ
15/09/2025
ՀՀ ԳԱԱ և Բելգիայի Գենտի համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Բելգիայի Գենտի համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այն ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Գենտի համալսարանի Հետազոտությունների տնօրեն պրոֆեսոր Իգնաս Լեմայեն։

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն հետևյալ ուղղություններով՝

Գիտական հետազոտություններ կատարելու նպատակով գիտաշխատողների և անձնակազմի փոխանակում
Ասպիրանտների և հետդոկտորական հետազոտողների փոխանակում՝ առանց կրեդիտի ուսուցման և հետազոտություններ կատարելու նպատակով
Փոխադարձ աջակցություն՝ ակադեմիական անձնակազմի, ասպիրանտների և հետդոկտորական հետազոտողների այցելությունների համար
Փաստաթղթերի, ուսումնական տեղեկատվության և հետազոտական նյութերի փոխանակում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
15․09․2025թ.