Новости
11/09/2025
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտն ընդլայնում է համագործակցությունը Հնդկաստանի Observer Research Foundation-ի հետ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Հնդկաստանի  առաջատար վերլուծական կենտրոնի՝ Դիտորդական հետազոտական հիմնադրամի միջև (Observer Research Foundation, ORF) ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և ORF-ի նախագահ Սամիր Սարանը։

 


«Արևելագիտության ինստիտուտը վերջին տարիներին համագործակցել է թե՛ ORF-ի, թե՛ նրա նախագահ Սամիր Սարանի հետ՝ տարբեր ձևաչափերով քննարկելով Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին և տարածաշրջանային արդի զարգացումներին վերաբերող հարցեր: Հույս ունենք, որ ORF-ի հետ ընդլայնել գիտական համագործակցությունը՝ ծառայեցնելով այն հանրային դիվանագիտության և ՀՀ արտաքին քաղաքականության ասիական ուղղության առաջընթացին»,- ասում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը:      

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է հետազոտողների, դոկտորանտների փոխանակում, համատեղ հետազոտությունների անցկացում, գիտաժողովների, սեմինարների, սիմպոզիումների և այլ ակադեմիական միջոցառումների կազմակերպում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
11.09.2025թ․