| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է Մագնիսական և գերհաղորդիչ նյութերի միջազգային 13-րդ գիտաժողովը (MSM25)։ MSM25 գիտաժողովի շրջանակներում ներկայացվում են մագնիսական, գերհաղորդիչ և հարակից նյութերի հետազոտության և կիրառման վերաբերյալ վերջին նվաճումները։ Քառօրյա գիտաժողովի ընթացքում պլենար և հրավիրված զեկուցումներով հանդես են գալիս միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝ պրոֆեսոր Դարիուս Կազարովսկին (Ցածր ջերմաստիճանի և կառուցվածքային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Լեհաստան), պրոֆեսոր Բիլալ Գյոկցեն (Վուպերթալի համալսարան), դոկտոր Լաուրա Գրինը (Ֆլորիդայի պետական համալսարան), պրոֆեսոր Ուլֆ Վայդվոլդը (Դուիսբուրգ-Էսսենի համալսարան), պրոֆեսոր Կարեն Մարտիրոսյանը (Տեխասի Ռիո Գրանդե Վելի համալսարան), պրոֆեսոր Կոնստանտին Արությունովը (ՌԳԱ, Կապիցայի Ինստիտուտ), պրոֆեսոր Անդրեյ Ռոգալեվը (Եվրոպական Սինքրոտրոն) և այլոք։ Գիտաժողովն ընդգրկում է հետևյալ թեմաները. Մագնիսականություն
Գերհաղորդականություն
Գիտաժողովին նախատեսվում են մրցանակներ լավագույն բանավոր և ստենդային զեկուցումների համար։ MSM միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից: |