Նորություններ
25/10/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» միջազգային գիտաժողովը

    Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն»  միջազգային գիտաժողովը:
Այն  նվիրված է ԽՍՀՄ-ում խորհրդանշական 1937թ-ից մեկնարկած  ստալինյան բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցին: Գիտաժողովը մեկտեղել է խորհրդային ժամանակաշրջանի  ուսումնասիրությամբ զբաղվող  պատմաբաններին, ազգագրագետներին, սոցիոլոգներին, մշակութաբաններին, քաղաքական գործընթացների վերլուծաբաններին և բոլոր շահագրգիռ հետազոտողներին` քննարկելու Հարավային Կովկասում խորհրդային տարիների քաղաքական բռնությունները, ներկայացնելու  տվյալ ժամանակահատվածի բիրտ քաղաքանության վերաբերյալ նոր ուսումնասիրությունները: 

20171025_1.jpg
    Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից: Կներկայացվի 29 զեկուցում` նվիրված հետևյալ  թեմաներին`

  • Հարավային Կովկասը 1920-1953 թթ.: Հայտնի և անհայտ էջեր
  • Խորհրդահայ պատմագրություն. Հայաստանի խորհրդային շրջանի պատմության վերանայումը արխիվային փաստաթղթերի, բանավոր պատմությունների, այլ աղբյուրների, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների շուրջ կատարված նոր ուսումնասիրությունների լույսի ներքո
  • 1937-1938 թթ. «Մեծ տեռորը» Հարավային Կովկասի խորհրդային հանրապետություններում
  • 1949 թ. հայերի աքսորը Հարավային Կովկասի Խորհրդային Հանրապետություններից և Կրասնոդարի երկրամասից
  • Խորհրդային առօրյան քաղաքական բռնությունների պայմաններում
  • Ստալինիզմի շրջանի տեռորի հիշողությունը և հուշարձանացումը:   

20171025_2.jpg
    Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը` Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.10.2017թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում