| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայրիկ Մուրադյան - 120» գիտաժողովը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին: Գիտաժողովի ընթացքում հայկական ակադեմիական երաժշտագիտության մեջ առաջին անգամ բանախոսները կներկայացնեն Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ: |