Նորություններ
18/06/2025
Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Վրաստանի Իլիայի պետական համալսարանի Գեորգի Ծերեթելի անվան Արևելագիտության ինստիտուտի միջև

Սույն թվականի հունիսի 12-ին հեռավար ձևաչափով ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Վրաստանի Իլիայի պետական համալսարանի Գեորգի Ծերեթելի անվան Արևելագիտության ինստիտուտի միջև։ Այն ստորագրել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը և Գեորգի Ծերեթելի անվան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Սանիկիձեն:

Հուշագիրը նպատակ ունի խթանել և զարգացնել երկկողմ գիտական համագործակցությունը՝ հիմնվելով հավասարության ու փոխադարձ շահերի վրա։ Նախատեսվում է իրականացնել գիտաշխատողների, ասպիրանտների փոխանակում, համատեղ հետազոտություններ ու հրատարակություններ, կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ, ամառային դպրոցներ, ինչպես նաև տեղեկություն փոխանակել գիտական ձեռքբերումների և ընթացիկ նախագծերի վերաբերյալ։ 

 

Հուշագիրը կարևոր քայլ է տարածաշրջանային ակադեմիական համագործակցության ամրապնդման և արևելագիտության ոլորտում նոր հնարավորությունների բացման ուղղությամբ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
18.06.2025թ․