| ||||||||
Սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը։ Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադրման 45-ամյակին և անցկացվելու է Երևանում ու Գյումրիում։ Գիտական դպրոցի նպատակն է ներկայացնել ճառագայթային ֆիզիկայի ոլորտի արդի խնդիրները, արդյունքները, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի գիտական ժառանգությունը։ Գիտական դպրոցն ունենալու է շուրջ 130 մասնակից Անգլիայից, Իտալիայից, Հայաստանից, Մալազիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից։ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը ողջունեց դպրոցի մասնակիցներին և ընդգծեց միջոցառման կարևորությունը միջազգային համագործակցության ընդլայնման և նոր գաղափարների գեներացման համար։ Մասնակիցներին ողջունեցին նաև Իտալիայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտ - Ֆրասկատիի ազգային լաբորատորիաների գիտական գծով փոխտնօրեն պրոֆեսոր Սուլթան Դաբագովը, ԵՊՀ ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի տեխնոլոգիական պրոբլեմների և հատուկ մաքրությամբ նյութերի ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից անդամ Դմիտրի Ռոշչուպկինը, ՌԴ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Գոգոլև Ալեքսեյը։ Գիտական դպրոցի թեմատիկան ընդգրկում է ուղղությունների լայն շրջանակ․
Գիտական դպրոցի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիսի 21-ը։ |