Նորություններ
22/05/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա Չինաստանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, դոկտոր պրոֆեսոր Լի Լիին ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը, կստորագրվի համագործակցության հուշագիր չինական կողմի հետ

Սույն թվականի մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Երևան, Մարշալ Բաղրամյան 24) ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կընդունի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությանը: 

Հանդիպման շրջանակում կստորագրվի համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև։

Տեղի կունենա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, Ասիական սեյսմաբանական հանձնաժողովի  գլխավոր քարտուղար, դոկտոր պրոֆեսոր Լի Լիին ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը։ Դոկտոր պրոֆեսոր Լի Լիին մեծ ներդրում ունի Հայաստանի տարածքում սեյսմակայանների տեղադրման, դրանց շահագործման և հետագա զարգացման գործում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22․05․2025թ․