| ||||||||
Սույն թվականի մայիսի 14-15-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 18-րդ համաժողովը «ԱՊՀ՝ համագործակցության նոր հորիզոններ» խորագրի ներքո։ Համաժողովին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով ՀՀ ԳԱԱ փորձագետ Գևորգ Վարդանյանը։ Համաժողովի շրջանակում կայացել է ԱՊՀ երկրների գիտությունների ազգային ակադեմիաների ղեկավարների և գիտական հանրության առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Գևորգ Վարդանյանը։ Նա կարևորել է նման միջոցառումների անցկացումը և ներկայացրել ՀՀ ԳԱԱ և ԱՊՀ երկրների գիտությունների ակադեմիաների միջև համագործակցությունը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղված հետագա անելիքները։ |