Նորություններ
06/05/2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ հայաստանյան գիտական համայնքն անդառնալի կորուստ կրեց․ 2025թ. մայիսի 5-ին, 89 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի ռեկտոր (1993-2006 թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահ (2006-2021 թթ.) Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահությունն իր ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ գիտական համայնքին։

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ։

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս․թ․ մայիսի 7-ին, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժ․17։30-20։00։

Հրաժեշտը՝ մայիսի 8-ին, ժ․11։30-13։00, ՀՀ ԳԱԱ Նախագահության շենքից։