Նորություններ
02/05/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի մայիսի 5-ին՝  ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Երևան, Մարշալ Բաղրամյան 24) կմեկնարկի «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ-ն և Երևանի պետական համալսարանը։

Գիտաժողովի նպատակն է համախմբել գիտնականների, բնապահպանության ոլորտի մասնագետների, փորձագետների և քաղաքականության մշակողների՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանության և կլիմայական փոփոխությունների առնչվող հիմնախնդիրներն ու գործնական լուծումները:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի 7-ը ներառյալ։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․05.2025թ.