| ||||||||
Սույն թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումը ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողովը։ Գիտաժողովի ժամանակ կքննարկվեն գրականագիտության, լեզվաբանության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները, հայագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները, ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում, գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերն արդիականացվող կրթական համակարգում, օլիմպիադաները։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։ |