Սույն թվականի մայիսի 11-ին և 12-ին` ՀՀ Գիտությունների ազգային  ակադեմիայում,Սրտաբանների հայկական ասոցիացիան անցկացրեց իր XI վեհաժողովը`  նվիրված ասոցիացիայի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Կառլեն Ադամյանի  80-ամյա հոբելյանին:

Վեհաժողովի  հիմնական զեկուցումները նվիրված էին սրտի իշեմիկ հիվանդություններին, սրտի  ռիթմի խանգարումներին, զարկերակային գերճնշմանը և սրտաբանության արդի այլ  հարցերին:
    Վեհաժողովին մասնակցելու և ակադեմիկոս Կառլեն Ադամյանին  շնորհավորելու էին եկել գործընկերներ Ռուսաստանից, Ուկրաինայից,  Իսպանիայից:

      Կառլեն Ադամյանը Սրտաբանների Եվրոպական Միության պատվավոր անդամ է,  Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ:  Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Մխիթար Հերացու  անվան մեդալով, Եվգենի Չազովի անվան ոսկե մեդալով «Սրտաբանության  ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար»: Նա ՀԽՍՀ Գիտության և տեխնիկայի  բնագավառի պետական մրցանակի դափնեկիր  է:
12.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն