|    Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և  տեխնիկական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում  ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման  պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին»  ՓԲԸ-ն:
 Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 28 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:
 2017թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  2  մենագրություն,  որոնցից 2-ը` արտերկրում, միջազգային 2 գիտաժողովների ժողովածու, 3   ուսումական  ձեռնարկ, 226 հոդված, որոնցից 91-ը` արտերկրում:
 Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 2 միջազգային գիտաժողով:
 Հրատարակվել են` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (4 համար), «ՀՀ ԳԱԱ  տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական  հանդես» էլեկտրոնային ամսագիրը (2 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման  պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն`  «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար):  Ժողովածուն հրատարակվում է 1964թ-ից:
 Ժողովի ընթացքում 2017թ-ի  գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները  ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր  Աղալովյանը:
 
 Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 
«Ֆուրյեի շարքերի ուժեղ գումարման խնդրի մասին», զեկուցող` Ֆ.-մ. գ.դ. Գ.Ա. Կարագուլյան«Ֆիզիկական  և/կամ կառուցվածքային անհամասեռություններովէլեկտրաառաձգական  ալիքատարներ», զեկուցող` ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ Ա.Ս.Ավետիսյան«Դինամիկ կայուն կոոպերացիա» զեկուցող`ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Լեոն Պետրոսյան (ՌԴ)   «Ազատ եզրով խնդիրներ, ակնարկ» զեկուցող`ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Հենրիկ Շահղուլյան (Շվեդիա)«Ամպային հաշվարկների հնարավորությունները և մարտահրավերները» զեկուցող`տ.գ.թ Հ.Վ. Ասցատրյան«Ադապտիվ  սպեկտրոէլիպսոմետրիկ տեխնոլոգիա ջրային էկոհամակարգերի  ախտորոշման համար»  զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ֆերդինանդ Մկրտչյան (ՌԴ)             Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներՄաթեմատիկայի ինստիտուտ
 
Սահմանվել  և հետազոտվել են երկու և ավելի փուլերով քառակուսացվող մակերևույթներ:  Ապացուցվել է համապատասխան խնդիրների լուծման գոյությունը, ինչպես նաև  ստացվել են ողորկության և որակական նկարագրությանը վերաբերվող արդյունքներ:  Ապացուցվել է երեք և ավելի կարգի հանգուցային կետերի  առաջացման  անհնարինությունը:Տվյալ տիրույթում մերոմորֆ ֆունկցիաների համար  առաջարկվել է մի նոր մոտեցում, որը հնարավորություն է տալիս ստանալ նրանց  ածանցյալների ստորին գնահատականները: Ուսումնասիրվել է էներգիա հավանականություն կապը դասական վիճակագրական ֆիզիկայի անվերջ համակարգերի համար:Ավարտուն  տեսքի է հասցվել փաթեթի ինտեգրալ ու դիսկրետ հավասարումների տեսության մի  ուղղություն, որը հիմնված է օպերատորային ֆակտորիզացիայի, ռեդուկցիայի  հատուկ մեթոդների և վերջավոր տեպլիցյան օպերատորների շրջման նոր եղանակի  վրա: Հայտնաբերվել է մի հայտանիշ, որը թույլ է տալիս ստանալ համարժեք դիֆերենցելիության բազիսների լայն դասեր:Ուսումնասիրվել  են կիսաառանցքի և ամբողջ առանցքի վրա ոչ կոմպակտ օպերատորներով փաթեթի  տիպի ոչ գծային ինտեգրալ հավասարումների որոշ դասերի լուծման գոյության և  կառուցվող լուծումների ասիմտոտիկ վարքի ուսումնասիրության հարցերը: 
    Մեխանիկայի ինստիտուտ 
Որպեսզի  նվազագույնի հասցվի արտաքին գործոնների ազդեցությունը Երկրագնդի  լիտոսֆերային սալերի և նրա առանձին հատվածների ներսում ընթացող պրոցեսների  գնահատման ճշտության վրա, սեյսմոլոգիայում, որպես կանոն, չափիչ սարքերը  (թեքաչափեր, դեֆորմոգրաֆներ) աշխատում են տեղադրել արտաքին մակերևույթից  որոշ խորության վրա: Շերտավոր սալ-փաթեթի համար լուծվել է առաձգականության  տեսության համապատասխան տարածական խնդիրը, երբ չափիչ տվյալները վերցրված են  փաթեթի  K-րդ շերտի մակերևույթի կետերից: Չօգտագործելով որևէ  տեսակի պլաստիֆիկատոր` ՀՀ տարածքում տարածված կարբոնատային կազմով  սուֆուզիոն անկայուն սպիտակահողերի հիման վրա մշակվել է բաղադրությունում  մինչև 10% պորտլանդ ցեմենտ պարունակող 10ՄՊա ամրությամբ օժտված  ցեմենտագրուն -տե կոմպոզիտների ստացման տեխնոլոգիա: Այն կարող է կիրառվել  շինարարական որոշ արտադրատեսակների` շինությունների հիմքերում օգտագործվող  մեծաղյուսների, ինչպես նաև միջնորմային սալերի, սնամեջ մեծաղյուսների  արտադրման նպատակով:Ուսումնասիրվել է ակուստիկ ալիքների տարածումը  առաձգական հարթ շերտալիքատարում՝ Կոսերայի միջավայրի պարզեցված մոդելի  հաշվառմամբ: Ցույց է տրված, որ հարթ դեֆորմացիայի ալիքային ազդանշանի  դեպքում միկրոպոլյար հատկությունը կարող է բերել նոր տիպի տեղայնացված  ալիքի տարածման:Արտածված է մագնիսաստրիկցիոն կիսատարածությունում  սահքի մակերևույթային ալիքի տարածման արագության որոշման բանաձև, երբ  միջավայրը գտնվում է շարժման հարթությանն ուղղահայաց մագնիսական դաշտում:Ուսումնասիրվել  է հավասար հաստությամբ երկու տարասեռ շերտերի հաջորդաբար միացումից  ստացված կտոր առ կտոր համասեռ հարթության հարթ դեֆորմացիոն վիճակը, երբ  այն՝ շերտերի միջին գծերի վրա պարունակում է  ներքին ճաքերի երկպարբերական  համակարգ: Ստացվել են պարզ հաշվարկային բանաձևեր ճաքերի ծայրակետերում  քայքայող լարումների ինտենսիվության գործակիցների համար: Առաջարկված  է մատակարարման պրոցեսի մաթեմատիկական մոդել, որի հիմնական տարրը  հանդիսանում է ղեկավարվող բազմօղակ մանիպուլյատորը, որն ավտոմատ կերպով  ապահովում է օբյեկտների անընդհատ աշխատանքը, կախված մատակարարման պրոցեսի  նշանակությունից:  
    Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ 
Նկարագրվել են հավասարակշռված երկմասնյա զույգ համացիկլիկ բոլոր կողմնորոշված գրաֆները տրված պայմանների դեպքում: Ստեղծվել  է բջջային ավտոմատը մոդելավորող բազմաօգտատեր ծրագրային փաթեթ երկչափ և  եռաչափ արտապատկերման հնարավորությամբ, որը հնարավորություն է տալիս  օգտագործողներին աշխատել ինչպես առանձին, այնպես էլ միևնույն մոդելի վրա  միևնույն պահին՝ անկախ աշխարհագրական դիրքից: Մշակվել է բաց  բանալիով ծածկագրական համակարգ հիմնված պրիմիտիվ և  տեղադրության  բազմանդամների վրա: Կառուցվել են նաև կոդավորման և ապակոդավորման  ալգորիթմներ ավելի մեծ այբուբենների վրա կառուցված կոդերի համար  (ղեկ.՝  ակադ. Գ.Խաչատրյան): Մշակվել են պատկերների ավտոմատացված ճանաչման  մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է որոշ տիպի ֆիզիկական օբյեկտների համար  կատարել նրանց ճանաչման և դասակարգման գործողությունները: Ապացուցվել  է այնպիսի հիպերպարզ, միթոտիկ (ըստ աղյուսակային հանգեցման) բազմության  գոյությունը, որը չունի միթոտիկ (ըստ սահմանափակ աղյուսակային հանգեցման)  տրոհում: Մշակվել է քանակական ասոցիատիվ կանոնների պեղման մոդել  մոնոտոնության հատկությամբ օժտված ատրիբուտների համար: Կիրառման տիրույթը  ներառում է LOG ֆայլերի պեղում ցանցային ներխուժումների հայտնաբերման  համար, տեքստային հաղորդագրությունների քանակական պեղում առաջարկ-պահանջարկ  համապատասխանության բացահայտման համար: Ուսումնասիրվել   է      ստոխաստիկ բլոկ  մոդելի և ինֆորմացիայի  տեսության միջև կապը: Ստոխաստիկ  բլոկ մոդելի օգնությամբ ստեղծվել են պատահական ցանցեր՝ համեմատելու  ալգորիթմներն ըստ մոդուլյարության չափի, հայտնաբերման ժամանակի և ցանցի  մեծության: Մշակվել է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) օգնությամբ  տեղանքի պատկերահանման միջոցով օբյեկտների հայտնաբերման ալգորիթմ:  Կատարելագործվել է աղավաղված պատկերների բնութագրերի վերլուծության և  երևակայական վերականգնման` նախկինում մշակված համակարգը: Մասնավորապես, այն  կիրառելի է նաև գունավոր պատկերների մշակման համար: Մեծ  հաշվարկներ պահանջող գիտական խնդիրների լուծման համար մշակվել են ամպային և  մետատվյալների ղեկավարման միջավայրեր, այդ թվում ֆոտոնային խառնաշփոթ  համակարգերի (համիլտոնյան հավասարումների) թվային հաշվարկների և  վիզուալիզացիայի, աստղագիտական տվյալների վերլուծության IVOA  հիմնօրինակների հենքի վրա, կենսաբանական տվյալների վերլուծության PID (RDA  Persistent Identifier) հենքի վրա համակարգեր:Մշակվել է  բազմաֆունկցիոնալ տեղեկատվական UNIMail համակարգը` ցանցային և sms  տեխնոլոգիաների (MailInformer, Websms, Mail2sms) հիման վրա։ Այն  նախատեսված է ներկայում գործածվող ASNET-AM համակարգչային ցանցի մի շարք  առանձին  տեղեկատվական ծառայությունների փոխարինման համար: Uտեղծվել է  համակարգի կիրառական ծրագրային ապահովումը  և կատարվում է UNIMail-ի  առաջնային տարբերակի փորձարկումը: UNIMail համակարգը  ներկայանում է որպես  ինքնուրույն ցանցային բազմաֆունկցիոնալ, տեղեկատվական ռեսուրս` նախատեսված  էլեկտրոնային փոստի օգտատերերին մուտքային նամակների մասին sms ծանուցում  ուղարկելու համար, ինչպես նաև էլեկտրոնային փոստի կիրառմամբ sms  հաղորդագրությունների ուղարկման և մի շարք այլ ծառայությունների տրամադրման  համար, որոնք կիրառելի են այն տարածաշրջանում, որտեղ տեղակայված է  սերվերային համակարգիչը։Մշակվել է վարորդի ուղղորդման ավտոմատ  համակարգ, որն իր մեջ ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ (1) ճանապարհային  գծանշումների հայտնաբերում; (2) ավտոմեքենայի դիրքի գնահատում տեսախցիկի  տեսադաշտում երևացող գծերի համեմատ; (3) զգուշացում վարորդին մի երթևեկելի  գծից մյուսին անցման ժամանակ; (4) ավտոմեքենան երթևեկելի գոտում ֆիքսելու  ավտոմատացված համակարգ; (5) երթևեկելի գոտու արտապատկերման ուղղում  ճանապարհի երթևեկելի հատվածի մասին իրական պատկերացում ստանալու և ճշգրիտ  չափումներ կատարելու նպատակով։Կատարելագործվել է աղավաղված  պատկերների բնութագրերի վերլուծության և երևակայական վերականգնման`  նախկինում մշակված համակարգը: Ստեղծվել է համակարգի շարժական մոդել` ռոբոտի  և սմարթֆոնի կիրառմամբ: Մշակվել է ծրագրային փաթեթ RDF ֆորմատով  ներկայացված սեմանտիկ տվյալների քլաուդ միջավայրում ներմուծման և էֆեկտիվ  օգտագործման համար։ Մշակվել և իրականացվել են վեբ կայքերի և վեբ  սերվերների համար լրացուցիչ պաշտպանության մեխանիզմներ։ Մշակվել և ներդրվել  են ASNET-AM ցանցում  էլեկտրոնային փոստի (Email) և դոմենային տիրույթների  (DNS) ծառայությունների անվտանգության աստիճանը բարձրացնող ծրագրային  բարելավումները։ Համակարգում նաև ինտեգրված են այլ ծառայություններ,   ինչպիսիք են՝ ASNET-AM Handipum վեբ կոնֆերանս համակարգը  (https://handipum.asnet.am) և ASNET-AM Drive ծառայությունը  (https://drive.asnet.am):     ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին ՓԲԸ  
BBЭР-440  տիպի ատոմային կայանների կոնդենսատային պոմպերում կավիտացիոն երևույթները  վերացնելու նպատակով մշակված են կոնդենսատի ճնշման և ծախսի պուլսացիաների  կայունացուցիչներ:     ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն27.03.2018թ.
 |