Новости
04/02/2026
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2025թ․ գործունեության արդյունքները

Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ամփոփեց 2025թ․ գործունեության արդյունքները։

2025 թվականի ընթացքում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողների կողմից իրականացվել է 9-ը նախագիծ, հրապարակվել 63 գիտական աշխատություն։ Աստղադիտարանի գիտաշխատողները մասնակցել են 77 գիտաժողովների, ներկայացրել 76 զեկույց, ունեցել 42 արտասահմանյան գործուղում, 10-ը՝ ներհանրապետական: Կազմակերպվել է 2 ընդհանուր ժողով, 14 գիտական խորհրդի նիստ: Երկու մասնագետ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։

2025թ․ ընթացքում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի կողմից և մասնակցությամբ անցկացվել են մի քանի տասնյակ միջոցառումներ՝ գիտաժողովներ, գիտական դպրոցներ, ճամբարներ, սեմինարներ։ Դրանցից են AHME-2 և ASBD-3 միջազգային գիտաժողովները, 17-րդ հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) աստղագիտական կոլոքվիումը, 4-րդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը։ Աստղադիտարանի գիտնականները մասնակցել են Եվրոպական և  Եվրոպական աստղագիտական ընկերության (EAS) տարեկան համագումարներին։

2025թ․ ընթացքում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանն ունեցել է 760 հյուր Հայաստանից և արտերկրից։ Արեգ Միքայելյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը համագործակցում է 23 երկրի հետ: Նա շեշտեց, որ 2025թ․ հագեցած և արդյունավետ է եղել տեղական և միջազգային տարբեր ծրագրերով ու միջոցառումներով, ինչն ակնկալվում է նաև 2026թ-ին։ Արեգ Միքայելյանը նաև ներկայացրեց 2026թ․ իրականացվելիք  ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում՝  ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքի 15-ամյակը, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աստղացուցարանի բացումը, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (Հայ աստղագիտության պատմության) թանգարանի բացումը, CAP-2026-ը, «Մեր անկայուն Տիեզերքը» միջազգային գիտաժողովը, SWCA 5-րդ տարածաշրջանային աստղագիտական աշխատաժողովը,  Լոնդոնի ճարտարապետական ասոցիացիայի դպրոցը, ICOMOS ամառային դպրոցը, Բյուրականյան փառատոնը (BAO Fest), 18-րդ հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը (Աբասթումանի աստղադիտարան) և այլ միջոցառումներ։ 2026թ․ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը կնշի հիմնադրման 80-ամյակը։

Ասուլիսի ընթացքում տեղի ունեցավ նաև 2025թ. Գիտական (աստղագիտական) լրագրության ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը։ Մրցանակները հանձնվեցին երեք անվանակարգերում․

  • Լավագույն հեղինակային հոդված, մրցանակակիրներ` Անի Կարապետյան (168 ժամ) և Հրայր Նազարյան (Արմենպրես)
  • Լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութ, մրցանակակիրներ` Լիլիթ Մադունց (ՄԻՐ Հեռուստառադիոընկերություն) և Սևակ Վարդումյան
  • 2025 թվականի առավել ակտիվ լրագրողի մրցանակ, մրցանակակիր` Հրայր Նազարյան (Արմենպրես)։


ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
04․02.2026թ․