Նորություններ
22/12/2025
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կնքեց համագործակցության հուշագիր Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի հետ

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրով նախատեսվում է իրականացնել համատեղ գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպել հանրապետական և միջազգային գիտաժողովներ, սեմինարներ ու թեմատիկ քննարկումներ, մշակել և հրապարակել գիտական հոդվածներ, դասագրքեր, ուսումնական նյութեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ։ Այս համագործակցության շրջանակում  Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան Արևելագիտության ինստիտուտում անցնել գիտահետազոտական պրակտիկա, պատրաստել ասպիրանտական թեզեր։

Ավելի վաղ Արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագրեր կնքեց Շիրակի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հետ։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
22.12․2025թ․