| ||||||||
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչությունը կազմակերպում է տեղեկատվական առցանց հանդիպում՝ «Աշակերտական գիտատեխնիկական ընկերությունը՝ գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություններ սերմանող կարևոր օղակ» թեմայով։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ Գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր Կամո Աթայանը կներկայացնի Աշակերտական գիտատեխնիկական ընկերության կառուցվածքը և նպատակները։ Նա նաև կներկայացնի «Էլեկտրոնային լամպից՝ ինտեգրալ սխեմա» թեման։ Քննարկմանը կարող են մասնակցել ուսանողներ, դպրոցականներ՝ այս հղումով։ |