| ||||||||
Սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ, Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կմեկնարկի միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի 150-ամյակին։
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Մխիթարյան միաբանությունը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գիտաժողովի շրջանակում ՀՀ և ՌԴ առաջատար գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչները հանդես կգան զեկուցումներով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի կյանքին և ստեղծագործական ուղուն։ Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը՝ Երևանում և Գյումրիում։ |