| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում մարզային ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում շուրջ 100 անուն գիրք կնվիրաբերվի Շիրակի, Գավառի, Վանաձորի և Իջևանի պետական համալսարաններին։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը կարևորում է գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը և գիտական արդյունքների հասանելիության ապահովումն ակադեմիական միջավայրում։ Գիտության տարածման և գիտակրթական կապերի ամրապնդման նպատակով ինստիտուտը որդեգրել է քաղաքականություն, որն ուղղված է ոլորտի համահունչ զարգացմանը։ |