| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանը։ Ալվարդ Անտոնյանը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2022 թվականին: Նա ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարությամբ կատարած աշխատանքները։ Նշված ժամանակահատվածում, ինստիտուտի համար դժվար շրջանում, իրականացվել են գիտական և ենթակառուցվածքի պահպանման բազմաթիվ աշխատանքներ: Այդ ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են մոտ 80 գիտական հոդված, որի ավելի քան 70 տոկոսը՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ Աճել է ինստիտուտի բազային ֆինանսավորումը և ավելացել դրամաշնորհների թիվը։ Ինստիտուտը համագործակցում է արտասահմանյան ու տեղական մի շարք համալսարանների և կազմակերպությունների հետ, կնքվել են հռչակագրեր։ Ալվարդ Անտոնյանը ծնվել է 1964 թվականին` Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը կենսաքիմիա մասնագիտությամբ: Աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում և 1996 թվականին ստացել կենսաբանական գիտությունների թեկածուի գիտական աստիճան: Ղեկավարում է «Ադենիլային միացությունների նյութափոխանակության» լաբորատորիան, ինստիտուտի առաջատար գիտաշխատող է: Նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ լաբորատորիան ստացել է բազմաթիվ տեղական և միջազգային դրամաշնորհներ: 2007 թվականից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեղագործական քիմիայի ամբիոնում և ունի դոցենտի կոչում։ Համատեղ գիտական հետազոտություններ է իրականացնում Իտալիայի Կամերինոյի համալսարանի, Գերմանիայի Բեռլինի Ազատ և Շարիտե բժշկական համալսարանների, Հալլեի Ֆրաունհոֆերի Բջջային թերապիայի և իմունալոգիայի ինստիտուտի, Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանի հետ: Ալվարդ Անտոնյանի գիտական հետազոտությունների ոլորտներն են կենսաքիմիան, կենսաֆիզիկան և կենսաբժշկությունը։ Նա 52 գիտական աշխատության հեղինակ է։ Անդամակցում է Կենսաքիմիկոսների հայկական ասոցացիային և Նյարդաքիմիայի եվրոպական միությանը: Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ Ալվարդ Անտոնյանը նշեց, որ առաջնահերթություններից են՝
Ալվարդ Անտոնյանը հավելեց, որ շարունակվելու է գիտական արդյունավետության բարձրացմանը միտված գործընթացը: |