| ||||||||
«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Վերապատրաստման ծրագիր երիտասարդ գիտնականների համար» մրցույթ։ Մրցույթի շրջանակում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթի հիմնական նպատակներն են.
Առաջին ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում երիտասարդ գիտնականներին արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման համար։ Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների մասնագիտական վերապատրաստման և հմտությունների կատարելագործման համար։ Երրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարքեր-սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործման համար։ Այս երեք ենթածրագրերով հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025թ․ հոկտեմբերի 20-ը, իսկ ֆինանսավորման առավելագույն չափը՝ 4.000.000 ՀՀ դրամ։ Չորրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցության տրամադրում երիտասարդ գիտնականների՝ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կազմակերպվող դասընթացների (կարճատև կուրսեր, աշխատաժողովներ, սեզոնային դպրոցներ) մասնակցության համար։ Այս ենթածրագրով մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2025թ. նոյեմբերի 3-ը, իսկ ֆինանսավորման առավելագույն չափը՝ 1.500.000 ՀՀ դրամ։ Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել մինչև 2025թ․ նոյեմբերի 30-ը։ Մրցույթի փաթեթը՝ այստեղ։ |