| ||||||||
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Բուլղարիայի գիտությունների ակադեմիան (ԲԳԱ) հայտարարում են «ՀՀ ԳԱԱ – ԲԳԱ 2026–2027թթ.» համատեղ գիտական նախագծերի մրցույթ 2026թ. հունվարի 1-ից մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար։
Այս մրցույթը հայտարարվում է 2024թ. ՀՀ ԳԱԱ-ի և ԲԳԱ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ինստիտուցիոնալ համագործակցությունը երկու ակադեմիաների գիտահետազոտական ինստիտուտների միջև, խրախուսել երիտասարդ գիտնականների և ասպիրանտների ակտիվ ներգրավվածությունը նախագծերում, ինչպես նաև աջակցել գիտական խմբերի կարողությունների զարգացմանը՝ միտված ապագա միջազգային համագործակցությունների հաստատմանը։ Հիմնական ժամկետներ․ • Հայտերի ընդունման մեկնարկ՝ 2025 թ. հունիսի 16 Մանրամասն տեղեկատվություն՝ հայտադիմումների պահանջների և գնահատման չափանիշների վերաբերյալ, հասանելի է մրցույթի փաստաթղթում։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մրցույթի ազգային համակարգողների` Անահիտ Խաչիկյանի (fordep@sci.am) և Գաբրիելա Չոուպրենսկայի (tchouprenska@cu.bas.bg) հետ։ |