| ||||||||
Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը հրապարակել է ANSEF 2025թ․ գիտական դրամաշնորհների մրցույթի հաղթողների անունները։ Մրցանակակիրները 16-ն են, որոնցից 9-ը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողներ։ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից մրցանակակիրներն են Հայկ Աբրահամյանը և Նաիրա Ազատյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնից՝ Հովսեփ Ագանյանցը, Սոնա Ավետիսյանը, Լուսինե Դանիելյանը, Արևիկ Իսրայելյանը, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից՝ Շուշանիկ Դաշյանը, ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտից՝ Նարինե Ֆարսիյանը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտից՝ Շուշանիկ Սարգսյանը։ Դրամաշնորհառուների ամբողջական ցանկը։ |