| ||||||||
Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրեց 2024թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.
ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Մանվել Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտությունների, Արմենակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը (Օրգանական քիմիայի, Արմենակ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներ, Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոն): Բաժանմունքն ունի ԳԱԱ 5 ակադեմիկոս, 5 թղթակից անդամ և 16 արտասահմանյան անդամ: 2024թ․ բաժանմունքի ինստիտուտների կողմից տպագրվել է 202 հոդված, 84 թեզիս, 5 մենագրություն և 2 ուսումնական ձեռնարկ: Ստացվել է 11 արտոնագիր։ Անցկացվել է 4 ընդհանուր ժողով, հանձնաժողովի 1 և բյուրոյի 14 նիստ, 5 խորհրդակցություն, ԳԱԱ սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության, բնական և տեխնածին աղետների հիմնախնդիրների պրոբլեմային խորհրդի ենթահանձնաժողովի 2 նիստ: Պրոբլեմային խորհրդի ենթահանձնաժողովի նիստերում քննարկվել են «Էկոատոմ» ՍՊԸ-ի ներկայացրած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա լաք էթինոլի օգտահանման տեխնոլոգիան, հավանության է արժանացել ներկայացված տեխնոլոգիան գործնականում ներդնելու առաջարկությունը, «Փի Էս Այ» ՍՊԸ-ի մշակած սենսորային տեխնոլոգիան ու դրա կիրառությունները (հիմնականում սահմանների հսկման համար), հավանության է արժանացել առաջարկվող սենսորային տեխնոլոգիան։ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց դրական համարել բաժանմունքի 2024թ. գործունեությունը: |