| ||||||||
Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովի ընթացքում 2024թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները․
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն: Բաժանմունքն ունի ՀՀ ԳԱԱ 8 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ, 24 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 2024թ. բաժանմունքի գիտնականների կողմից հրատարակվել է 5 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ, 170 հոդված: Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 3 միջազգային գիտաժողով։ Միջազգային ֆինանսավորմամբ իրականցրել է 4 ծրագիր Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Հրատարակվել են «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր (4 համար). Մաթեմատիկա» և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը, ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր» (տեխնիկական գիտություններ սերիա) (4 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն՝ «Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): Բաժանմունքի ինստիտուտների գիտական մասնագիտական խորհուրդներում պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն։ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց․
|