Անդամներ / Վախճանված արտասահմանյան անդամներ
Թավխելիձե Ալբերտ Նիկիֆորի
Մասնագիտացում՝ Միջուկային ֆիզիկա
Ծննդավայր՝ Թիֆլիս
Ծննդյան ամսաթիվ՝ 16/12/1930
Մահվան ամսաթիվ՝ 27/02/2010
Անդամակցություն՝ Արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Թբիլիսիի պետ. համալսարանը /ԹՊՀ/ (1953): Ֆ.մ.գ.դ. (1963), պրոֆ. (1966): Արտաս. անդամ (2003):

Պաշտոններ

Աշխատել է Դուբնայի (ՌԴ) միջուկային հետազոտությունների միացյալ (1956–70), ՈւկրԽՍՀ ԳԱ տեսական ֆիզիկայի (1967–71) ին-տներում: ԽՍՀՄ (ապա՝ Ռուսաստանի) ԳԱ միջուկային հետազոտությունների ին-տի տնօրեն (1970–86), իտական ղեկավար (1986-ից), Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվ. պետ. համալսարանի պրոֆ. (1970–86): Վրաստանի ԳԱ պրեզիդենտ (1986-ից), ԹՊՀ բարձր էներգիայի ին-տի տնօրեն (1995-ից), «Վրաստանի ԳԱ տեղեկագրի» գլխ. խմբագիր (1986-ից):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Վրաստանի ԳԱ (1974, թղթ.անդամ՝ 1967), ԽՍՀՄ (ապա՝ Ռուսաստանի) ԳԱ (1990, թղթ.անդամ՝ 1984) ակադ., մի շարք երկրների ԳԱ-ների անդամ:

Պարգևներ

Լենինյան (1988), ԽՍՀՄ (1973), ՌԴ (1998) պետ., ՌԴ կառավարության (2000), Ուկրաինայի ԳԱԱ Ն.Բոգոլյուբովի անվ. (1996) մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով: Տրոիցկի (ՌԴ) պատվ. քաղաքացի (2001):