Պաշտոններ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ (2017-2022 թթ.)
Այլ կազմակերպությունների անդամակցություն
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2003 թ.),
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ (2016 թ.),
- Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (2017 թ.),
- Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (2019 թ.),
- Չինաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (2019 թ.),
- «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի պատվավոր դոկտոր
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ (2021 թ.)
Պարգևներ
- Ռուսաստանի Դաշնության գիտության և տեխնոլոգիայի պետական մրցանակ (1999)՝ կենսաբանական հյուսվածքների օպտիկական տոմոգրաֆիայի վրա աշխատանքի համար։
- Պատվո շքանշան (2006)՝ բարձր հզորության լազերային համալիրների բաղադրիչների և սարքերի ստեղծման ոլորտում նվաճումների համար։
- Ռուսաստանի Դաշնության կառավարության գիտության և տեխնոլոգիայի մրցանակ (2012)՝ պետավատտ լազերային համալիրի ստեղծման վրա աշխատանքի համար։
- Գրուբերի մրցանակ տիեզերագիտության ոլորտում (LIGO համագործակցության շրջանակներում) (2016)։
- Ակադեմիական արմավենու շքանշանի սպա, Ֆրանսիա (2018)։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհված «Նանոգիտության և նանոտեխնոլոգիայի զարգացման գործում ներդրման համար» միջազգային մեդալի դափնեկիր (2018)։
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի շքանշան (2020 թվականի սեպտեմբերի 10)՝ գիտության զարգացման գործում մեծ ներդրման և երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար։
|