Անդամներ / Ակադեմիկոսներ
Թարվերդյան Արշալույս Պողոսի
Մասնագիտացում՝ Գյուղատնտեսական մեքենաշինություն
Ծննդավայր՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Ելփին
Ծննդյան ամսաթիվ՝ 15/10/1945
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Պետություն՝ Հայաստանի հանրապետություն
Հեռ.՝ (+374 44) 15 10 45
Էլեկտրոնային փոստ՝ arshaluystar {[ at ]} gmail.com
Կրթություն

Ավարտել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը (1968 թ.): Տեխ. գիտ. թեկնածու (1979 թ.), դոցենտ (1983 թ.), տեխ. գիտ. դոկտոր (1997 թ.), պրոֆեսոր (2002 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006 թ.), ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (2014 թ.)

Պաշտոններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր (1998-2018թթ․): ՀԱԱՀ Գյուղմեքենայացման և ավտոմատացման ԳՀԻ Դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի գլխավոր գիտաշխատող (2019թ․-ից): «Գյուղատնտեսության մեքենայացման և մեքենաներ» մասնագիտական խորհրդի անդամ:

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ՌԴ Տիմիրյազևի անվան ագրարային համալսարանի, Կրասնոդարի ագրարային     համալսարանի, Բելոռուսի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի ագրարային համալսարանների պատվավոր դոկտոր: Վրաստանի, «Ագրարային գիտությունների տեղեկագիր» միջազգային գիտական պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ:

Պարգևներ

«Անանիա Շիրակացի» մեդալ (2000թ․), ՌԴ «Տիմիրյազևի» ոսկե մեդալ (2004թ․),Սոկրատեսի անվան մրցանակ և մեդալ (Մեծ Բրիտանիա, 2007թ․), ՀՀ Գիտության վաստակավոր գործիչի(2011թ․):

Հիմնական հրապարակումներ

250 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում` 16 մենագրության (որոնցից մեկը հրապարակվել է ԳԴՀ-ում` անգլերեն լեզվով), 3 դասագրքի և 50 գյուտի (հեղինակային վկայագրեր և արտոնագրեր):