Անդամներ / Արտասահմանյան անդամներ
Չիլինգարյան Գևորգ (Ջորջ) Վարոսի
Մասնագիտացում՝ Երկրաբանություն
Ծննդավայր՝ Թիֆլիս
Ծննդյան ամսաթիվ՝ 29/07/1929
Անդամակցություն՝ արտասահմանյան անդամ
Կրթություն

Ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը /ՀԿՀ/ (B.S.,1949, M.S., 1950): Փ.դ.՝ երկրաբանության գծով (ՀԿՀ, 1956), պրոֆ. (1965): Արտաս. անդամ (1998):

Պաշտոններ

ՀԿՀ նավթի երկրաբանության ֆակ.-ի դասախոս (1950–54, 1956–65), պրոֆ. (1965-ից): ԱՄՆ ռազմաօդային ուժերի Դեյթոնի (Օհայո) բազայի լաբ.-ի վարիչ (1954-56): ՄԱԿ-ի նավթի տեխնոլոգիայի գծով ավագ (1967–69, 1978–87) և այլ կազմակերպությունների խորհրդական: Մի շարք ընկերությունների ու գիտական կազմակերպությունների նախագահ: Ռուսաստանի բնական ԳԱ փոխպրեզիդենտ (2000):

Այլ կազմակերպությունների անդամակցություն

Նյու Յորքի, Հարավային Կալիֆորնիայի և այլ ԳԱ-ների անդամ, Ռուսաստանի բնական ԳԱ արտաս. անդամ: Միջազգային բազմաթիվ գիտական կազմակերպությունների անդամ: Իտալիայի Studiorum Minerva ակադեմիայի, Բեդֆորդի (Արիզոնա) և այլ համալսարանների պատվ. դոկտ.:

Պարգևներ

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է Ռուսաստանի ԳԱ Մ. Լոմոնոսովի անվ և այլ ոսկե մեդալներով:

Այլ տվյալներ

Բնակվում է ԱՄՆ-ում: Իրանի նավթահանքերից մեկը կոչվում է նրա անվամբ՝ «Չիլինգար»: