Ինովացիոն առաջարկներ
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
Բնական գիտությունների բաժանմունք

Գյուղատնտեսական մշակաբույսերի մոլախոտերի դեմ կենսաբանական պայքարի մեթոդների մշակում և իրականացում

N Ներդրումային ծրագրի անվանումը Գյուղատնտեսական մշակաբույսերի մոլախոտերի դեմ կենսաբանական պայքարի մեթոդների մշակում և իրականացում
1. Ոլորտը

Գյուղատնտեսության և բնապահպանության նախարարություններ, բույսերի պաշտպանություն, առանձին ֆերմերային և այլ տիպի տնտեսություններ

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Ծրագիրն ուղղված է Արարատյան դաշտավայրի բանջարա- բոստանային ցանքատարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերի մոլախոտերի դեմ կենսաբանական պայքարի իրականացմանը նեղ մասնագիտացված՝ մոլախոտերի բնական վնասատուների գալամլակ-ֆիտոֆագների (Diptera, Cecidomyiidae) միջոցով: Նախատեսվում է ներդրված հերբիֆագների կիրառում և նոր պոտենցիալ հերբիֆագների որոնում, կենսաբանական մեթոդի կատարելագործում և մոլախոտերի դեմ կենսաբանական պայքարի նոր մեթոդների ստեղծում, հանձնարարականների մշակում՝ գյուղատնտեսության մեջ կիրառելու նպատակով: Այդպիսի ֆիտոֆագների ներդրումը նրանց համար նոր ագրոցենոզներում կբերի մի քանի վեգետատիվ սեզոնի ընթացքում մոլախոտերի վնասատվության աստիճանական ճնշմանը:

3. Ծրագրի տևողությունը 2017-19թթ. գյուղատնտեսական բույսերի մոլախոտերի վարակվածության ամենամյա մոնիթորինգ՝ գալամլակ-հերբիֆագների հավաքագրման, պահպանման և նրանց համար նոր ագրոցենոզներում ներդնելու տեխնոլոգիաների մշակում, գալամլակների ներդրված պոպուլյացիաների զարգացման և ցանքատարածքներում մոլախոտերի դինամիկայի հսկողություն:
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 90.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 75.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 15.000 (ձևավորվում է տարբեր աղբյուրներից)
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
4 4
9. Նախագծի հետգնման ժամկետը 2 տարի անց՝ նոր ագրոցենոզներում գալամլակների ներդրումն իրականացնելուց հետո:
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Համաձայն գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ մշակովի բույսերի մոլախոտերը մեծ վնաս են պատճառում հողագործությանը: Նրանց դեմ պայքարի համար մեծ տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ են պահանջվում: Մեր մեթոդները լիովին անվտանգ են շրջակա միջավայրի համար և աշխատատար չեն: Դրանց նպատակը մոլախոտերի լիովին վերացումը չէ, այլ աճի նվազեցումը մինչև տնտեսապես ընդունելի մակարդակ: Նրանց կիրառումը բացառում է թունաքիմիկատների օգտագործումը և կարող է արդյունավետ համատեղվել ագրոտեխնիկական միջոցառումների հետ:
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Աշխատանքը կարելի է իրականացնել նվազագույնը 3 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա համար պահանջվում է 33.300 ԱՄՆ դոլար: Գումարը կծախսվի գիտարշավների կազմակերպման, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, 4 աշխատակիցների աշխատավարձի և այլ ծախսերի համար: Ծրագրի ծախսերը կներկայացվեն վերջնական հաշվարկից հետո:

12. Առաջարկ ներդրողին

Ներդրումներից ստացված տնտեսական օգուտը, այլ կերպ՝ «ներդրման ռիսկը» որոշելու նպատակով, անհրաժեշտ է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայում առկա մոլախոտերի դեմ կենսաբանական պայքարի նյութերին:

13. Հետադարձ կապ

Բարդուխ Գաբրիելյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն 
Էլ. փոստ՝ gabrielb {[ at ]} sci.am
Հեռ.` (+374 10) 285961, (+374 91) 205118 

Լյուդմիլա Միրումյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող 
Էլ. փոստ՝ lmirumyan {[ at ]} mail.ru
Հեռ.` (+374 91) 666679