Ինովացիոն առաջարկներ
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
Բնական գիտությունների բաժանմունք

Կենսաբանական պայքարի մեթոդի մշակում գյուղատնտեսական բույսերի վնասատուների դեմ

N Ներդրումային ծրագրի անվանումը Կենսաբանական պայքարի մեթոդի մշակում գյուղատնտեսական բույսերի վնասատուների դեմ
1. Ոլորտը

Գյուղատնտեսության և բնապահպանության նախարարություններ, առանձին ֆերմերային տնտեսություններ և կոոպերատիվներ

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում փորձ է արվելու էնտոմո և ակարիֆագերի օգնությամբ կազմակերպել գյուղատնտեսական բույսերի վնասատուների` սպիտակաթևիկ, ոստայնատիզ, վահանակիր, լվիճներ և այլնի դեմ կենսաբանական պայքար: Հետազոտության արդյունքում կբացահայտվեն Հայաստանում գյուղատնտեսական մշակովի բույսերի վնասատուների բնական թշնամիները՝ մակաբույծները և գիշատիչները: Կընտրվեն տվյալ մարզի համար առավել արդյունավետ ձևերը, կկազմակերպվի առավել արդյունավետ էնտոֆագերի մասսայական բազմացում և կմշակվի դրանց կիրառման մեթոդ:

3. Ծրագրի տևողությունը 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 100.500
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 80.400
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 20.100
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
6 6
9. Նախագծի հետգնման ժամկետը 2 տարի անց
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Համաձայն գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ վնասատուներից գյուղատնտեսական մթերքի կորուստը բավականին մեծ է և կարող է հասնել տասնյակ հազարավոր դոլարների, իսկ մեր մեթոդի կիրառման դեպքում այդ վնասի չափը զգալի կկրճատվի:

12. Առաջարկ ներդրողին

Ներդրման ռիսկերը և իրական տնտեսական օգուտները որոշելու նպատակով անհրաժեշտ է, որ ներդրողը ծանոթանա ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գենետիկայի և կենսաբանական պայքարի մեթոդի և միջատաբանության ու բնահողի կենդանաբանության լաբորատորիաներում հետազոտվող և պահվող էնտոմո և ակարիֆագերի բուծման և պահպանման մեթոդներին, դրանց գործնական կիրառման վերաբերյալ նյութերին:

13. Հետադարձ կապ

Բարդուխ Գաբրիելյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն 
Էլ. փոստ՝ gabrielb {[ at ]} sci.am
Հեռ.` (+374 10) 285961, (+374 91) 205118 

Կիմ Դիլբարյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն 
Էլ. փոստ՝ kdilbaryan {[ at ]} yahoo.com
Հեռ.` (+374 91) 356821