Ինովացիոն առաջարկներ
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
Բնական գիտությունների բաժանմունք

Ոչխարների և այծերի թոքային նեմատոդոզների դեմ բուժկանխարգելիչ միջոցառումների ներդրումը Հայաստանում

N Ներդրումային ծրագրի անվանումը Ոչխարների և այծերի թոքային նեմատոդոզների դեմ բուժկանխարգելիչ միջոցառումների ներդրումը Հայաստանում
1. Ոլորտը

Անասնաբուժություն, անասնաբուծություն, մասնավորապես ոչխարաբուծական և այծաբուծական տնտեսություններ (ֆերմերային և այլ տիպի)

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Ծրագիրն ուղղված է ոչխարների և այծերի առողջացման նպատակով հանրապետությունում լայն տարածված և մեծ տնտեսական վնաս հասցնող թոքային պարազիտոզների դեմ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացմանը հետևյալ ուղղություններով` անասունների համաճարակ, ոչխարների և այծերի արդյունավետության, նրանց մսամթերքի և կաթնամթերքի որակի անկում: Ոչխարների և այծերի նշված հելմինթոզների դեմ պայքարի նպատակով առաջարկվում են բարձրարդյունավետ և էժան հակաճիճվային պատրաստուկներ: Առաջին անգամ առաջարկվում են պատրաստուկների կիրառման սխեման և չափաբաժինները՝ մանր որոճող անասունների պրոտոստրոնգիլոզների (պարազիտոզների) դեպքում:

3. Ծրագրի տևողությունը 2017-2019 թթ. ընթացքում ոչխարների և այծերի թոքային նեմատոդոզների ամենամյա մոնիթորինգ, հակաճիճվային պատրաստուկներով կենդանիների մշակում՝ համաձայն առաջարկվող ծրագրի:
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտորն
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 150.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 100.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 50.000 (ձևավորվում է տարբեր աղբյուրներից, ներառյալ նպատակային և միջազգային ծրագրերը)
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
7 7
9. Նախագծի հետգնման ժամկետը 2 տարի անց` տնտեսությունների և մանր որոճողների թոքային նեմատոդոզներից առողջացումից հետո
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը 50.000 գլուխ ոչխարների և այծերի հակաճիճվային պատրաստուկներով մշակման արդյունքների հաշվարկից՝ շուրջ 25մլն դրամ կամ 50.000 ԱՄՆ դոլար
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը

Ոչխարների և այծերի ճիճվաթափության համար հակաճիճվային պատվաստուկների ձեռքբերում՝ շուրջ 20.000 ԱՄՆ դոլար, 
Մշտապես գործող գիտարշավի կազմակերպում՝ ոչխարների և այծերի վարակվածության, շրջակա միջավայրի «մակաբուծային աղտոտվածության» և մակաբուծային համակարգի ձևավորման աղբյուրների բացահայտման նպատակով՝ 15.000 ԱՄՆ դոլար, 
Գիտարշավների համար փոխադրամիջոցների և վառելիքի ձեռքբերում՝ 15.000 ԱՄՆ դոլար:

12. Առաջարկ ներդրողին

Ներդրման ռիսկը և իրական տնտեսական օգուտը որոշելու նպատակով անհրաժեշտ է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության լաբորատորիայում առկա կենդանիների՝ հելմինթոզներով վարակվածության վերաբերյալ նյութերին:

13. Հետադարձ կապ

Բարդուխ Գաբրիելյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն 
Էլ. փոստ՝ gabrielb {[ at ]} sci.am
Հեռ.` (+374 10) 285961, (+374 91) 205118 

Սերգեյ Մովսեսյան, ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ-ի գիտական ղեկավար 
Էլ. փոստ՝ movsesyan {[ at ]} list.ru 

Ռոզա Պետրոսյան, ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ-ի ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության լաբորատորիայի վարիչի պաշտոնակատար 
Էլ. փոստ՝ petroz_4 {[ at ]} mail.ru
Հեռ.` (+374 10) 281412