Ինովացիոն առաջարկներ
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք

Ռենտգենյան և սինքրոտրոնային ճառագայթման համար կառավարվող աշխատանքային բնութագրիչներով ակուստամոնոքրոմատոր

N Ներդրումային ծրագրի անվանումը Ռենտգենյան և սինքրոտրոնային ճառագայթման համար կառավարվող աշխատանքային բնութագրիչներով ակուստամոնոքրոմատոր
1. Ոլորտը

Հանքարդյունաբերության ժամանակ քիմիական տարրերի որոշման, իոնիզացնող ճառագայթների ձևավորման և անվտանգ ախտորոշման, ռենտգենյան թերապիայի ոլորտներ

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Մշակվել է ռենտգենյան ակուստամոնոքրոմատոր, որի աշխատանքային պարամետրերն են` էներգիայի փոփոխման տիրույթը՝ 8-100 կէՎ, ֆոկուսային հեռավորության փոփոխման տիրույթը՝ -∞-ից +∞, անկյունային բացվածքը՝ 3’’-200’’, մոդուլյացիայի հաճախությունը՝ 0-20 կՀց։ Մոնոքրոմատորը կվարցի միաբյուրեղ է, որում գրգռված են ակուստիկական տատանումները, ունեն պատրաստման պարզ տեխնոլոգիա և հնարավորություն՝ կառավարելու դիֆրակցիոն պրոցեսները տարածության և ժամանակի մեջ: Բրեգյան մոնոքրոմատորների նկատմամբ ունեն հետևյալ առավելությունները. նույն բնութագրիչներով աշխատանքային պայմաններում ինտեգրալ ինտենսիվությունը մեծ է 2 անգամ, էներգիայի հոսքի խտությունը՝ 10 անգամ:

3. Ծրագրի տևողությունը 1 – 1.5 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 22.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 20.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 2000
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
2-3 5-8
9. Նախագծի հետգնման ժամկետը 1 - 3 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Ոչ պակաս, քան 30%
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը
  • 0-ից մինչև 40ՄՀց էլեկտրամագնիսական տատանումների գեներատորների մշակում և պատրաստում (2000$):
  • Բյուրեղների մշակման և հետազոտման սարքավորումների արդիականացում (10000$):
  • Կվարցի միաբյուրեղ, որում գրգռված են ակուստիկական տատանումներ, կառավարելի պարամետրերով ռենտգենյան ակուստամոնոքրոմատոր (յուրաքանչյուրի ինքնարժեքը մոտ 1000$):
12. Առաջարկ ներդրողին

Հնարավոր ներդրողին առաջարկվում է համագործակցել հեղինակային խմբի հետ` հասու դարձնելու փոխադարձ շահավետության պայմաններում մի արտադրատեսակ, որը հատուկ է իր մրցունակությամբ, բացառիկ պարզ կառուցվածքով, նվազ ծախսատար արտադրությամբ և գործնականում կիրառության ընդարձակ ոլորտով` սկսած հանքարդյունաբերական և բժշկական սարքավորումներ պատրաստող ձեռնարկություններ, հնէագիտությամբ և կոնդեսացված միջավայրի ֆիզիկայով զբաղվող ինստիտուտներ և կազմակերպություններ:

13. Հետադարձ կապ

Ալպիկ Մկրտչյան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտական ղեկավար
Էլ. փոստ՝ malpic {[ at ]} sci.am
Հեռ.` (+374 94) 262887