![]()  | 
Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունք  | 
| N | Ներդրումային ծրագրի անվանումը | Հիդրիդային ցիկլի եղանակով տիտանի հիմքով համաձուլվածքների (այդ թվում՝ Ti6Al4V համաձուլվածքի) սինթեզի տեխնոլոգիայի մշակում հետագա ներդրման նպատակով | |
| 1. | Ոլորտը | Կոնստրուկցիոն նյութեր ավիատիեզերական և վերերկրյա շարժիչաշինության, քիմիական և սննդի արդյունաբերության համար, բժշկական գործիքաշինության և կենսահամատեղելի իմպլանտներ, սպառողական ապրանքների արտադրություն և այլն  | 
|
| 2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Նախագծի նպատակն է ՀՀ ԳԱԱ ՔՖԻ ԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիաների լաբորատորիայում մշակված նոր եղանակի (հիդրիդային ցիկլ, ՀՑ – համապատասխան մետաղական հիդրիդներից համաձուլվածքների ստացման եղանակ) ընձեռած հնարավորությունների գործնական իրականացումը տիտանի հիմքով համաձուլվածքների (այդ թվում՝ Ti6Al4V-ի) ստացման համար, դրանց ձևավորման օպտիմալ տեխնոլոգիական պարամետրերի որոշումը փորձաարտադրական պայմաններում, բարձր արդյունավետությամբ նոր ռեսուրսախնայողական տեխնոլոգիաների մշակում՝ շահագործման յուրահատուկ բնութագրերով առանձնացող համաձուլվածքների սինթեզի համար:   | 
|
| 3. | Ծրագրի տևողությունը | 24 ամիս | |
| 4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ | |
| 5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 160.000 | |
| 6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 160.000 | |
| 7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | Առաջարկվում է ստեղծել տիտանի հիմքով փորձնական արտադրություն (դետալների, իրերի, փոշիների, այդ թվում` Ti6Al4V համաձուլվածքի)՝ օգտագործելով լաբորատորիայի հիմնական սարքավորումները՝ ԲԻՍ ռեակտորները, հիդրիդային ցիկլի իրականացման համար առկա լաբորատոր սարքերը, որ | |
| 8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին | 
| 12 | 16 | ||
| 9. | Նախագծի հետգնման ժամկետը | 36 ամիս | |
| 10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | Շահութաբերությունը նախնական հաշվարկներով կազմում է 20-30%: | |
| 11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | Վակուումային վառարան, հատուկ պրեսֆորմաներ, աշխատավարձ:  | 
|
| 12. | Առաջարկ ներդրողին | Առաջարկվում է բանակցություններ վարել հետագա համագործակցության վերաբերյալ` տեխնոլոգիան արտադրության մեջ ներդնելու դեպքում:  | 
|
| 13. | Հետադարձ կապ | Սեդա Դոլուխանյան, ԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ   | 
|
![]()  | 
| ՀՑ եղանակով ստացված տիտանի ալյումինիդներ |