![]() |
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Բնական գիտությունների բաժանմունք |
| N | Ներդրումային ծրագրի անվանումը | Ոչխարների և այծերի թոքային նեմատոդոզների դեմ բուժկանխարգելիչ միջոցառումների ներդրումը Հայաստանում | |
| 1. | Ոլորտը | Անասնաբուժություն, անասնաբուծություն, մասնավորապես ոչխարաբուծական և այծաբուծական տնտեսություններ (ֆերմերային և այլ տիպի) |
|
| 2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Ծրագիրն ուղղված է ոչխարների և այծերի առողջացման նպատակով հանրապետությունում լայն տարածված և մեծ տնտեսական վնաս հասցնող թոքային պարազիտոզների դեմ կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացմանը հետևյալ ուղղություններով` անասունների համաճարակ, ոչխարների և այծերի արդյունավետության, նրանց մսամթերքի և կաթնամթերքի որակի անկում: Ոչխարների և այծերի նշված հելմինթոզների դեմ պայքարի նպատակով առաջարկվում են բարձրարդյունավետ և էժան հակաճիճվային պատրաստուկներ: Առաջին անգամ առաջարկվում են պատրաստուկների կիրառման սխեման և չափաբաժինները՝ մանր որոճող անասունների պրոտոստրոնգիլոզների (պարազիտոզների) դեպքում: |
|
| 3. | Ծրագրի տևողությունը | 2017-2019 թթ. ընթացքում ոչխարների և այծերի թոքային նեմատոդոզների ամենամյա մոնիթորինգ, հակաճիճվային պատրաստուկներով կենդանիների մշակում՝ համաձայն առաջարկվող ծրագրի: | |
| 4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտորն | |
| 5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 150.000 | |
| 6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 100.000 | |
| 7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 50.000 (ձևավորվում է տարբեր աղբյուրներից, ներառյալ նպատակային և միջազգային ծրագրերը) | |
| 8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
| 7 | 7 | ||
| 9. | Նախագծի հետգնման ժամկետը | 2 տարի անց` տնտեսությունների և մանր որոճողների թոքային նեմատոդոզներից առողջացումից հետո | |
| 10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | 50.000 գլուխ ոչխարների և այծերի հակաճիճվային պատրաստուկներով մշակման արդյունքների հաշվարկից՝ շուրջ 25մլն դրամ կամ 50.000 ԱՄՆ դոլար | |
| 11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | Ոչխարների և այծերի ճիճվաթափության համար հակաճիճվային պատվաստուկների ձեռքբերում՝ շուրջ 20.000 ԱՄՆ դոլար, |
|
| 12. | Առաջարկ ներդրողին | Ներդրման ռիսկը և իրական տնտեսական օգուտը որոշելու նպատակով անհրաժեշտ է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության լաբորատորիայում առկա կենդանիների՝ հելմինթոզներով վարակվածության վերաբերյալ նյութերին: |
|
| 13. | Հետադարձ կապ | Բարդուխ Գաբրիելյան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն |
|