|  | Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք | 
| N | Ներդրումային ծրագրի անվանումը | Տարբեր նյութերի փոշենստեցման փորձարարական մագնետրոնային սարքավորման մշակում և պատրաստում | |
| 1. | Ոլորտը | Տեխնոլոգիական սարքավորում | |
| 2. | Ծրագրի կարճ նկարագիրը | ՖԿՊԻ-ում մշակված և արտոնագրված են ակուստապլազմային մագնետրոններ (ՀՀ արտոնագիր №3086A): Այդ մագնետրոններով անցկացվում են տարբեր նյութերի փոշենստեցման նախնական փորձեր, այդ թվում՝ պլազմաքիմիայի մեթոդներով: Հետազոտվում է փոշենստեցումը տարբեր թիրախների վրա: Օգտագործվում է ստանդարտվակուումային սարքավորում, որի միջոցով կարելի է ստանալ միայն փոքր նմուշներ: Առաջարկվում է պատրաստել սարքավորում փոշենստեցվող նմուշի ոչ պակաս 0.25 մ2 համար, որի միջոցով կարելի է պատրաստել փոքր քանակությամբ առևտրային ապրանքատեսակներ: Այդ փորձարարական սարքավորման հիման վրա առաջարկվում է տարբեր արտադրողականության և տարբեր նպատակների արդյունաբերական սարքավորումների արտադրությունը Հայաստանում: | |
| 3. | Ծրագրի տևողությունը | 1.5 – 2 տարի | |
| 4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ | |
| 5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 40.000 | |
| 6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 30.000 | |
| 7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 10.000 | |
| 8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին | 
| 5 | 6 | ||
| 9. | Նախագծի հետգնման ժամկետը | 3 տարի | |
| 10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | Ոչ պակաս, քան 20% | |
| 11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | Կոմպլեկտացիա - 15.000 ԱՄՆ դոլար | |
| 12. | Առաջարկ ներդրողին | Հնարավոր ներդրողին առաջարկվում է համագործակցել հեղինակային խմբի հետ, պատրաստել և օգտագործել ստեղծված սարքավորումը տարբեր ապրանքների նմուշների արտադրության համար, որոնք մրցակցային կլինեն շուկաներում:  
 Սարքավորումը շատ ավելի էժան է օտարերկրյա անալոգիներից և օգտագործվում են մագնետտրոններ, որոնք մշակվել են մեր ինստիտուտում: | |
| 13. | Հետադարձ կապ | Ալեքսան Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ | |