![]() |
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ Բնական գիտությունների բաժանմունք |
| N | Ներդրումային ծրագրի անվանումը | Գերհոգնածության ախտորոշման նոր էքսպրես թեստ-համակարգ | |
| 1. | Ոլորտը | Առողջապահություն, սպորտային բժշկություն |
|
| 2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Առաջարկվում է գերհոգնածության վաղ ախտորոշման թեստ-համակարգ: Գերհոգնածության համախտանիշը (ԳՀՀ) ֆիզիկական, զգայական և վարքային ախտանիշների համալիր հավաքածու է, որն ի հայտ է գալիս գերմարզվածության/ գերծանրաբեռնվածության դեպքում՝ օրգանիզմի անբավարար հանգստի հետևանքով: Այն հաճախ զարգանում է մարզիկների մոտ, մրցույթներին նախապատրաստվելու շրջանում: Բացի այդ, ԳՀՀ-ի ռիսկի խումբ են կազմում գերծանրաբեռնվածությամբ աշխատողները (վարորդները, օդաչուները, ոստիկանները, զինծառայողները և այլք): ԳՀՀ-ն կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ, եթե ժամանակին չբուժվի: Մշակված թեստ-համակարգը ոչ ինվազիվ է, ունի բարձր սպեցիֆիկություն, հուսալիություն: Պոտենցիալ շուկան (մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար) ներառում է սպորտային բժշկության, ֆիզիկական սթրեսի վերահսկման և ադապտագեն դեղերի կլինիկական փորձարկումների ոլորտները: Հնարավոր շահագրգիռ կազմակերպություններն են՝ DRG International, AIRMED Biotech: |
|
| 3. | Ծրագրի տևողությունը | 3 տարի | |
| 4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ | |
| 5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 200.000 (արտադրական նախատիպի դիզայն և ստեղծում, փոքր և միջին ծավալների արտադրության կազմակերպում, լիցենզավորում) | |
| 6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 175.000 | |
| 7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 25.000 (արդեն իսկ ներդրվել է մշակման և նախնական փորձարկումների համար) | |
| 8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին |
| 5 - 10 | 30 - 40 | ||
| 9. | Նախագծի հետգնման ժամկետը | 2-3 տարի | |
| 10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | 1.05 | |
| 11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | - |
|
| 12. | Առաջարկ ներդրողին | Համատեղ ձեռնարկության ստեղծում, ներդրողի բաժնեմասը կախված կլինի ներդրման չափից և ծրագրին միանալու փուլից |
|
| 13. | Հետադարձ կապ | Արսեն Առաքելյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն |
|