|  | Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք | 
| N | Ներդրումային ծրագրի անվանումը | Արդի տեխնոլոգիական պրոցեսներում կիրառելու համար ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման եղանակների զարգացում և մշակում | |
| 1. | Ոլորտը | էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, էներգետիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ | |
| 2. | Ծրագրի կարճ նկարագիրը | Նյութերի պլազմային մշակում ի հաշիվ այնպիսի գործոնների, ինչպիսիք են շրջակա միջավայրի աղտոտման մակարդակի իջեցումը, նյութերի մշակման մատչելիությունը, այլընտրանքային մշակման հնարավորությունը, բարձր արտադրողականությունը և լուծողունակությունը, լայն տարածում են գտել հատկապես կիսահաղորդչային սարքերի և հատկապես ինտեգրալ սխեմաների արտադրությունում: Նյութերի պլազմային մշակման տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ի հայտ են գալիս պլազմայի հսկման և կառավարման մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են նոր եղանակների մշակում կամ գործող եղանակների կատարելագործում: Հիմնական հետազոտությունները և մշակումները կատարվում են նոր տիպի իմպեդանսի տվիչների մշակման, պլազմայի բազմահաճախային համաձայնեցման, օպտիմալ համաձայնեցման ալգորիթմերի մշակման, աղեղնաձև պարպումների հայտնաբերման և ճնշման, ինչպես նաև այլ ֆիզիկական երևույթների հետազոտման ուղղություններով: Նախագծի հիմնական նպատակն է հետազոտել ռադիոհաճախականային պլազմայի հսկման և ղեկավարման ֆիզիկական պրոցեսները և դրանց հիման վրա զարգացնել արդի տեխնոլոգիական պահանջները բավարարող պլազմայի համաձայնեցման և զննման եղանակներ և մշակել համապատասխան սարքեր: | |
| 3. | Ծրագրի տևողությունը | 2 տարի | |
| 4. | Ծրագրի իրականացման վայրը | ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ | |
| 5. | Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) | 62.500 | |
| 6. | Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) | 500.000 | |
| 7. | Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) | 22.000 | |
| 8. | Ստեղծվող աշխատատեղերը | Ծրագրի սկզբում | Ծրագրի ավարտին | 
| 7 | 20 | ||
| 9. | Նախագծի հետգնման ժամկետը | 3 տարի | |
| 10. | Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը | 20 - 30% | |
| 11. | Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը | - | |
| 12. | Առաջարկ ներդրողին | Առկա է մեծ պահանջարկ և շուկա, ինքնարժեքի և շուկայական արժեքների մեծ տարբերություն, հեշտ առաքում, մեծ արժեք/քաշ հարաբերություն | |
| 13. | Հետադարձ կապ | Արսեն Հախումյան, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական ղեկավար | |